Դոնալդ Թրամփը գտնում է, որ ԱՄՆ-ն պետք է զբաղվի «սեփական կյանքով»
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեղյակ չէ գործող նախագահի ադմինիստրացիայի կողմից Մոսկվայի դեմ ծրագրվող նոր պատժամիջոցների մասին նրա համար, որ վերջինս մասնակից է եղել ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների կիբերհարձակումներին, հաղորդում է Reuters-ը։
«Կարծում եմ, որ մենք պետք է զբաղվենք մեր կյանքով։ Կարծում եմ, որ համակարգիչները չափազնց բարդացրել են մեր կյանքը։ Համակարգչային դարաշրջանը հանգեցրել է նրան, որ ոչ ոք չգիտի, թե ինչ է կատարվում շուրջը»,-ասել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողների հնչեցրած հարցին, թե կպատասխանի՞ ԱՄՆ-ն Ռուսաստանի կիբերհարձակումներին։
Նա նաև ընդգծել է, որ տեղյակ չէ հանրապետական սենատոր Լինդսի Գրեմի այն հայտարարության մասին, որ Մոսկվան պետք է սպասի նոր պատժամիջոցների։