3487 դիտում
19:50 19-01-2017
«Մենք բարձր ենք գնահատում Ստեփանակերտի ու Արցախի շրջանների հետ կապերը զարգացնելու Երևանի քաղաքապետարանի շահագրգռվածությունը». ԼՂՀ Նախագահ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 19-ին ընդունել է Երևանի քաղաքապետարանի պատվիրակությանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, և անցկացրել ընդլայնված խորհրդակցություն Երևանի քաղաքապետարանի և Ստեփանակերտի ու ԼՂՀ շրջանների համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ:
Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Համապատասխան ելույթներով հանդես են եկել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Նախագահ Սահակյանը նշել է, որ Երևան քաղաքի հետ համագործակցությունը հնարավորություն է տալիս ոչ միայն լուծել տարբեր սոցիալ-տնտեսական հարցեր, այլ նաև ստեղծել ամուր բարեկամական կապեր քաղաքամայր Երեւանի և Արցախի միջեւ: «Մենք բարձր ենք գնահատում Ստեփանակերտի ու Արցախի շրջանների հետ կապերը զարգացնելու և խորացնելու Երևանի քաղաքապետարանի անկեղծ շահագրգռվածությունը և պատրաստակամությունը: Դա հայրենասիրության և քաղաքացիական բարձր կեցվածքի վառ դրսևորում է»,- ընդգծել է Բակո Սահակյանը:
ԼՂՀ Նախագահը պետական պարգևներ է հանձնել Երեւանի քաղաքապետարանի և վարչական շրջանների մի խումբ աշխատակիցների` ԼՂՀ մայրաքաղաքում և շրջաններում սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրերի իրականացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:
Խորհրդակցությանը մասնակցում էին Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նմանատիպ նյութեր
1821 դիտում
15:45 30-07-2022
Հայաստանը բարձր է գնահատում Մարոկկոյի հետ ձևավորված բարեկամական կապերը․ Վահագն Խաչատուրյան
1789 դիտում
12:10 13-03-2019
Քննարկվել են հայ-բուլղարական առևտրատնտեսական կապերը զարգացնելու հեռանկարները
Այս բաժնից
814 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
676 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
472 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը