211652_close_icon
views-count4030 դիտում article-date 10:57 17-02-2017

Նաիրա Կարապետյանի անունը ավելացվել է ՀՀԿ ցուցակում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ պատգամավոր Նաիրա Կարապետյանի անունը երեկ առավոտյան՝ մինչ փաստաթղթերը ԿԸՀ տանելն է ավելացել ՀՀԿ ցուցակում։ Սերժ Սարգսյանին կուսակիցները հորդորել են նրա անունն էլ ավելացնել ցուցակում, քանի որ բոլոր կին պատգամավորների անունները, ըստ էության, կա ցուցակում և գեղեցիկ չի լինի նրան դուրս թողնել։ Սերժ Սարգսյանն էլ համաձայնել է։ Նշենք, որ ԲՀԿ կանանցից միայն փոքր ՀԷԿ-երի միության նախագահ, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրիա Նահապետյանը ընդգրկված չէ ՀՀԿ ցուցակում»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր