Սամվել Բաբայանի թիմակիցները հաստատեցին, որ նրան ձերբակալել են. Հայկ Խանումյան. Newsbook.am
Քիչ առաջ Hraparak.am կայքը լուր է տարածել, որ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին:
«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, ով Բաբայանի ընկերն է, NewsBook-ին հայտնեց, որ Սամվել Բաբայանին այսօր հանդիպել է 13:30-ի սահմաններում:
«Մի երեք-չորս ժամ առաջ եմ տեսել իրեն, լուրը ստանալուց հետո փորձել եմ կապվել նրա հետ, բայց համարն անհասանելի է»,- ասաց Եղիազարյանը:
Նշենք, որ Բաբայանի ձերբակալությունը ԱԱԾ-ից պաշտոնապես դեռ չեն հաստատել, սակայն չեն էլ հերքել:
ԱԱԾ խոսնակ Սամսոն Գալստյանը NewsBook-ի հայտնեց, որ Բաբայանի մասին տեղեկություն կհաղորդեն մեկ ժամից:
Մանրամասներն՝ [url=http://newsbook.am/?p=102028%2Fsamvel+babayani+timakicnery+hastatecinvor+nran+dzerbakalel+en+hayk+xanumyan&l=am]այստեղ[/url]