4146 դիտում
11:24 31-03-2020
Քվեարկել եմ՝ հանուն իրական փոփոխությունների. Հայկ Խանումյան
Ստեփանակերտի 1/32 ընտրատարածքում այսօր՝ մարտի 31-ին՝ ժամը՝ 10:00-ին, իր քաղաքացիական պարտքն է կատարել «Վերածնունդ» կուսակցության կողմից առաջադրված ԱՀ նախագահի թեկնածու Հայկ Խանումյանը:
«[url=https://artsakhpress.am/arm/news/123698/qvearkel--em---hanun--irakan--popokhutyunneri-hayk--khanumyan.html]Արցախպրես[/url]»-ի թղթակցի հետ զրույցում Հ. Խանումյանն ասել է, որ քվեարկել է հանուն իրական փոփոխությունների:
«Ցանկանում եմ տեսնել այնպիսի Արցախ, որը կկարողանա դիմակայել բոլոր մարտահրավերներին: Շատ կարևոր է, որ մեր տնտեսությունը լինի այնպիսին, որ կարողանանք ֆորսմաժորային իրավիճակներին դիմակայել: Ցավոք սրտի, այս տարիների ընթացքում չենք կարողացել ստեղծել նման տնտեսություն և պետություն, որն իր ինստիտուտներով ի վիճակի լինի դիմակայել բոլոր դժվարություններին»,- մասնավորապես ասել է Հ. Խանումյանը: Ըստ նրա՝ համապետական ընտրություններին ԱՀ նախագահի բոլոր թեկնածուների և կուսակցությունների համար ֆորմալ առումով ստեղծվել են հավասար պայմաններ: Ընտրությունների համար բավականին մեծ գումարներ են ծախսվել, որն աննախադեպ է Արցախի պատմության և Հարավային Կովկասի համար:
Նմանատիպ նյութեր
14350 դիտում
17:24 22-03-2017
Սամվել Բաբայանի թիմակիցները հաստատեցին, որ նրան ձերբակալել են. Հայկ Խանումյան. Newsbook.am
10963 դիտում
19:54 21-07-2017
169 միլիոն դրամի նոր ծախսեր ծառայողական մեքենաներ ձեռք բերելու համար. Հայկ Խանումյան
Այս բաժնից
655 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում
931 դիտում
12:27 27-01-2025
Բաքվում մեկնարկել է Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու մեղադրանքներով դատավարության հերթական նիստը