211652_close_icon
views-count3378 դիտում article-date 16:35 06-05-2017

Ամերիկյան 4 խոշոր հեռուստաալիքներ հրաժարվել են ցուցադրել Դոնալդ Թրամփի հաղթանակների մասին հոլովակը

Ամերիկյան խոշորագույն ABC, CBS, NBC և CNN հեռուստաընկերությունները հրաժարվել են եթեր հեռարձակել տեսահոլովակը, որը պատմում է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի աշխատանքային առաջին 100 օրերին գրանցված հաջողությունների մասին, հաղորդում է Deucthe Welle-ը։ Տեսահոլովակում նաև քննադատություններ են հնչեցվում «մի քանի սուտ ԶԼՄ-ների հասցեին, որոնք չեն ցանկանում այդ հաջողությունների մասին բարձրաձայնել»։ ABC, NBC, CNN հեռուստաընկերություններում հայտարարել են, որ հոլովակում ապատեղեկատվություն կա, ինչպես նաև անձնական բնույթի «հարձակումներ», իսկ CBS-ը չի ցանկացել մեկնաբանել հոլովակը ցուցադրել հրաժարվելու իր որոշումը։

Նմանատիպ նյութեր