ԱՄՆ-ի սենատը Մայքլ Ֆլիննից պահանջել է Մոսկվայի հետ կապ ունեցող փաստաթղթեր ներկայացնել
ԱՄՆ Սենատի՝ հետախուզության հարցերով հանձնաժողովը ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլիննից պահանջել է ներկայացնել փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ կլինեն ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության հարցով հետաքննության համար, հայտնում է BBC-ն։
Հանրապետական Թոմաս Բարի և դեմոկրատ Մարք Ուորների համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ հանձնաժողովը նախապես Ֆլիննին և նախագահ Թրամփի այլ խորհրդականներին է դիմել՝ կամավոր ներկայացնել փաստաթղթեր, սակայն գեներալը մերժել է։
Սենատոր Ուորների խոսքով՝ մերժումը կարող է դիտարկվել որպես անհարգալից վերաբերմունք Կոնգրեսի նկատմամբ, ինչն էլ, իր հերթին, կարող է հանգեցնել վարչական տուգանքի կամ ազատազրման։
Ֆլիննը փետրվարին հրաժարականի դիմում ներկայացրեց այն բանից հետո, երբ ՌԴ-ի կողմից ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին միջամտելու հարցով հայտնվեց սկանդալի մեջ։ Նրան կասկածում են Վաշինգտոնում ՌԴ դեսպանի հետ կապեր ունենալու մեջ, ինչն արգելում է ամերիկյան օրենքը։