211652_close_icon

Մալայզիան Թուրքիային կարտահանձնի 2 գյուլենականների

views-count2555 դիտում article-date 15:25 12-05-2017
Մալայզիայի իշխանությունները պատրաստվում են Թուրքիային արտահանձնել Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած FETÖ կազմակերպության 2 աշխտակիցների, որոնց ձերբակալել են Մալայզիայի իրավապահները։ Այդ մասին հայտնում է Anadolu-ն՝ հղում անելով Մալայզիայի ՆԳ նախարար և փոխվարչապետ Ահմեդ Զահիդ Համիդիին։ Վերջինի խոսքով՝ ձերբակալվածները Թուրքիայի քաղաքացիներ Թուրգայե Քարամանեն ու Իսխանե Ասլանեն են։ Մալայզիական իշխանությունները դեռ պետք է Թուրքիայի դեսպանատան հետ քննարկեն ձերբակալվածների ընտանիքներին արտահանձնելու հարցը։ Եթե պարզվի, որ նրանք ներգրավված չեն կազմակերպության գործունեության մեջ, ապա չեն արտահանձնվի։

Նմանատիպ նյութեր