Կատալոնիայում հանրաքվեի կապակցությամբ աշխատելու են միջազգային դիտորդներ
Ընտրական գործընթացների ոլորտի 14 միջազգային փորձագետներից բաղկացած խումբը սեպտեմբերի 26-ին սկսում է աշխատել Կատալոնիայում, որտեղ հոկտեմբերի 1-ին պլանավորված է ինքնորոշման հանրաքվե: Այդ մասին գրում է Interfaxs-ը:
Ինչպես հայտնում է աղբյուրը` նրանց բնակելի ու աշխատանքային հարկաբաժիններ են հատկացված Բարսելոնայի կենտրոնական հյուրանոցներում:
Փորձագետներից բաղկացած խումբը Կատալոնիայի ինքնորոշման հանրաքվեին հետևելու են մինչև հոկտեմբերի 3-ը: