211652_close_icon
views-count33599 դիտում article-date 20:20 04-02-2018

Հրապարակվել է Սիրիայում զոհված ռուս օդաչուի վերջին մարտը գրոհայինների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Directorate-4 հեռուստաալիքը հրապարակել է կադրեր, որտեղ Սիրիայում խփված Սու-25 կործանիչի օդաչուն մարտի է բռնվել գրոհայինների հետ: Ինչպես հայտնել է ալիքը, ռուս օդաչուն նռնակով իրեն պայթեցրել է, որպեսզի գերի չընկնի: Ռուսական կործանիչը խոցել էին փետրվարի 3-ին՝ Սիրիայի Իդլիբ նահանգում, օդաչուն կատապուլտվել էր, իսկ գետնին իջնելով, փոխհրաձգություն է սկսել գրոհայինների հետ և զոհվել: Խփված ինքնաթիռի համար պատասխանատվությունն իր վրա են վերցրել «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման գրոհայինները: Ավելի ուշ պարզվել է, որ հրապարակված տեսանյութը պատկանում է ոչ թե նրանց, այլ՝ «Ջեյշ ան-Նասր» խմբավորմանը: «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ի կողմից վերահսկվող «Իբաա» լրատվական գործակալությունը զոհված օդաչուի հետ կապված կադրերը վերագրել էր իրեն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր