211652_close_icon
views-count4408 դիտում article-date 14:54 22-06-2018

NASA-ն հսկայական աստղակերպերից Երկրի պաշտպանության պլան Է մշակել

ԱՄՆ-ի կառավարությունը մշակել Է այն աստղակերպերից Երկրի պաշտպանության գործողությունների նոր պլան, որոնք կարող են վտանգ ներկայացնել գլոբալ մասշտաբով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Fox News-ը: Նշվում Է, որ Միացյալ Նահանգների մյուս գերատեսչությունների գործընկերների եւ ոչ կառավարական փորձագետների հետ NASA-ի փորձագետները բացահայտել են բոլոր աստղակերպերի «ավելի քան 95 տոկոսը, որոնք այնքան են մեծ, որ կարող են գլոբալ աղետ առաջացնել» մեր մոլորակի հետ բախվելու դեպքում: Ըստ որում Սպիտակ տան Գիտության եւ տիեզերական տարածության յուրացման վարչության ներկայացուցիչ Ահարոն Մայլզն ընդգծել Է, որ հայտնաբերված օբյեկտներից ոչ մեկը սպառնալիք չի ներկայացնում ընթացիկ հարյուրամյակում: NASA-ն գտնում Է, որ գործողությունների ռազմավարության եւ պլանի ներդրումը կբարձրացնի արդյունավետ հակազդման պատրաստվածությունն այն դեպքում, եթե աստղակերպերի նոր պոտենցիալ ազդեցություն հայտնաբերվի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ նյութեր