Ավտովթար Տավուշի մարզում. բախվել են Volvo-ն ու ВАЗ 2109-ը. վերջինը հայտնվել է հանդիպակաց երթևեկելի գոտուց դուրս՝ ճամփեզրին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Բագրատաշեն-Ալավերդի ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում Լոռու մարզի Տաշիր քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Ստեփան Նահապետյանը իր վարած Volvo մակնիշի 27 DU 777 համարանիշի ավտոմեքենայով հարվածել է առջևից ընթացող Տավուշի մարզի Արճիս գյուղի բնակիչ՝ 29-ամյա Անդրանիկ Սիմոնյանի վարած ВАЗ 2109 մակնիշի 35 NQ 343 համարանիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ВАЗ 2109-ի վարորդ Ա. Սիմոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով ВАЗ 2109-ը հայտնվել է հանդիպակաց երթևեկելի գոտուց դուրս՝ ճամփեզրին։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի և դասակի հրամանատար Արտակ Դանիելյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Գարիկ Մելիքսեթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
[color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի