Ռուսաստանում նոր հեռախոս են ստեղծել, որը հնարավոր չէ գաղտնալսել
Ռուսաստանի «Ռոստեխ» (Ростех) պետական կոնցերնը նոր հեռախոս է ստեղծել, որը հնարավոր չէ գաղտնալսել: Հեռախոսը նախատեսված է ոչ թե հասարակ օգտվողների, այլ ընկերությունների և պետական աշխատողների համար: Այս մասին հայտնում է [url=https://ria.ru/20190203/1550305855.html]РИА Новости[/url]-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ անհատների այն չի վաճառվելու:
Ընկերությունից տեղեկացրել են, որ հեռախոսի վրա տեղադրված է սեփական նախագծման օպերացիոն համակարգ, որի տեխնիկական տվյալները հրաժարվել են բացահայտել՝ անվտանգության նկատառումներով: Հեռախոսազրույցների գաղտնալսումը կբացառվի, եթե զրույցի երկու մասնակիցներն էլ օգտվում են հենց այդ հեռախոսից:
Նշվում է, որ հեռախոսը ստուգել են ռուսական հատուկ ծառայություններից ФСБ-ի՝ անվտանգության դաշնային ծառայության մասնագետները և հայտարարել, որ սարքը համապատասխանում է պահանջվող չափանիշներին: