Փարիզում իրանցի ցուցարարները պահանջել են Իրանի իսլամական ռեժիմի փոփոխություն
Մի քանի հազար իրանցիներ, որոնց մեծ մասը «Իրանի ժողովրդի մոջահեդների կազմակերպության» աջակիցներ են, Փարիզում բողոքի ցույց են կազմակերպել՝ կոչ անելով փոխել 40 տարի Իրանում կառավարող իսլամական իշխանություններին:
Ինչպես հայտնում է [url=https://english.alarabiya.net/en/News/middle-east/2019/02/09/Iran-opposition-group-calls-for-regime-change-in-Paris-march.html?fbclid=IwAR3hnP8i-iYtKT6STe89T7Tt384eAl6xWqQtiXNblhan2-dmGhg8lBnAMwQ]Al Arabiya[/url]-ն, ընդդիմադիր իրանցիների բողոքի ցույցին են մասնակցել նաև ֆրանսիացի քաղաքական գործիչներ, ինչպես նաև Ալժիրի նախկին վարչապետը, սիրիական ընդդիմության ներկայացուցիչը:
Ցուցարարները պարզել են կազմակերպության հիմնադիր Մասուդ Ռաջավիի և նրա կնոջ դիմանկարներով պաստառներ: