211652_close_icon
views-count32870 դիտում article-date 19:17 22-04-2019

Արտակարգ դեպք Լոռու մարզում. փլուզման հետևանքով վնասվել են գազատար և ջրատար խողովակները. օպերատիվորեն ժամանել են հրշեջ-փրկարարները և Ալավերդու քաղաքապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ալավերդու հրշեջ-փրկարարական կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդու Փիրուզյան թաղամասում հենապատ է փլուզվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ Արմեն Բարսեղյանի գլխավորությամբ։ Պարզվել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում փլուզվել է հենապատի 3 մետր բարձրության և 10 մետր երկարության մի հատված։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փլուզման հետևանքով վնասվել են գազատարը և ջրատար խողովակները, սկսվել է ջրի արտահոսք, իսկ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։ Դեպքի վայր են ժամանել «Գազպրոմ Արմենիա» ընկերության Թումանյանի մասնաճյուղի և «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները։ Ժամանել է նաև Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանը և քաղաքապետարանի կոմունալ ծառայության բաժնի աշխատակիցները։ Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, այնուհետև քաղաքապետարանի կոմունալ ծառայության բաժնի աշխատակիցները հեռացրել են փլուզված քարերը, որպեսզի «Գազպրոմ Արմենիա» և «Վեոլիա Ջուր» ընկերությունների աշխատակիցները կարողանան վերականգնել նշված թաղամասի ջրամատակարարումը և գազամատակարարումը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր