Ռումինիայում հզոր պտտահողմը տանիքներ է պոկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռումինիայի բնակիչներին հաջողվել է տեսանկարահանել հզոր պտտահողմը, որը գոյացել է Կալարաշ քաղաքում: Այս մասին հայտնում է ren.tv-ն:
Աղբյուրը տեղեկացնում է, որ տեսանյութը հաջողվել է անել ավտոճանապարհով երթևեկող մեքենայի միջից:
Կալարաշի քաղաքապետ Գեորգե Յակոբը նշել է, որ պտտահողմը պոկել է մի քանի տների տանիքներ, ինչպես նաև շրջել ուղևորատար ավտոբուսը:
Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել: