211652_close_icon
views-count7841 դիտում article-date 14:29 01-06-2019

Վախճանվել է ամերիկացի հայտնի քրեական հեղինակություն, նարկոբարոն Ֆրենկ Լուկասը

88 տարեկան հասակում մահացել է ամերիկացի հայտնի նարկոբարոն, քրեական հեղինակություն Ֆրենկ Լուկասը։ Այդ մասին հայտնում է Deadline-ը։ Թերթը նշում է, որ Լուկասը համարվում էր Վիետնամի հետ պատերազմի ժամանակ ամերիկյան ռազմաօդային ուժերի ինքնաթիռների միջոցով «հերոին» տեսակի թմրամիջոցի փոխադրման կազմակերպիչը։ 1976 թվականին նա ձերբակալվել է։ Սկզբում քրեական հեղինակությանը դատապարտել են 70 տարվա ազատազրկման, սակայն ավելի ուշ բաց են թողել համաներմամբ։ 1984 թվականին Լուկասը կրկին ձերբակալվել է և դատապարտվել 7 տարվա ազատազրկման՝ թմրամիջոցների փոխանակման փորձ կատարելու մեղադրանքով։ Բանտից դուրս է եկել 1991 թվականին։ Հարուստ քրեական պատմությամբ հայտնի ամերիկացու մասին նույնիսկ ֆիլմ է նկարահանվել 2007 թվականին՝ «Գանգստերը», իսկ գլխավոր հերոսի դերը խաղացել է հանրահայտ դերասան Դենզել Վաշինգտոնը։

Նմանատիպ նյութեր