Մոսկվայում ավտոբուսը բախվել է երեք մեքենայի. կա 6 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մոսկվայում խոշոր ավտովթար է տեղի ունեցել՝ ավտոբուսի և երեք մարդատար մեքենաների մասնակցությամբ: Վթարը տեղի է ունեցել Կուտուզովյան պողոտայում:
Ականատեսների վկայությամբ, վթարի մեղավորը եղել է ԱՊՊԱ-ի նշանով մեքենան, որը փորձել է մեծ արագությամբ փոխել երթևեկելի գոտին: Արդյունքում այն բախվել է երկու այլ մեքենաների և ուղևորատար ավտոբուսի հետ, որտեղ այդ պահին 15 մարդ է եղել:
Ուղևորներից ոչ ոք չի տուժել, սակայն վթարից 6 հոգի վնասվածքներ է ստացել, որոնցից երկուսին ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց: