26529 դիտում
21:04 17-06-2019
Խարկովում 18-ամյա հայ ուսանողին դուրս են նետել 6-րդ հարկի պատուհանից. կասկածյալներն ադրբեջանցիներ են
Ուկրաինայում Խարկովի ֆիզկուլտուրայի պետական համալսարանի ուսանող հայազգի Արթուր Մարտիրոսյանը ուսանողական հանրակացարանում տեղի ունեցած դեպքից հետո հիվանդանոցում է հայտնվել, գրում է [url=https://times.kharkiv.ua/2019/06/17/studenta-vybrosili-s-shestogo-etazha-stali-izvestny-podrobnosti/]ХарківTimes[/url]-ը:
18-ամյա Արթուրը, ով զբաղվում է ըմբշամարտով, սամբոյով և ձյուդոյով, հանրակացարանում ընկերացել է նույն սենյակում բնակվող ադրբեջանցի ուսանողի հետ, որը նրան իր մոտ այլ ադրբեջանցիների մասնակցությամբ պիկնիկի է հրավիրել:
Տղայի հայրը՝ Սերգոն, պատմել է, որ Պիկնիկի ժամանակ Արթուրը վատ է զգացել, գնացել է իր սենյակ: Շուտով նրա ինքնազգացողության մասին տեղեկանալու պատրվակով նրա սենյակ են մտել պիկնիկին նրա հետ եղած ուսանողները: Սկսել են սենյակում ինչ-որ պայուսակներ ու անձնագրեր տեղադրել: Արթուրը հասկացել է, որ իր դեմ թակարդ են լարում և ենթադրել, որ փորձում են իր մոտ թմրանյութ գցել: Նա ձևացրել է, թե իբր չի հասկանում դա:
Հենց որ Արթուրի նոր ծանոթները հեռացել են, նա կողպել է դուռը և սկսել պատուհանից դուրս նետել նրանց թողած իրերը: Երևում է՝ դա տեսնելով երիտասարդները վերադարձել են, կոտրել դուռը և ծեծի ենթարկել նրան: Արթուրին հաջողվել է մոտենալ բաց պատուհանին և օգնություն կանչել, և հենց այդ ժամանակ էլ նրան դուրս են նետել:
Ներքև ընկնելուց հետո Արթուրը հրաշքով ողջ է մնացել: Նա սողալով հասել է մոտակա ավտոկայանատեղին, որի պահակը ոստիկանութուն է ահազանգել:
Ուսանողը հիվանդանոց է տեղափոխվել, նրա մոտ կոնք-ազդրային ոսկորի և կոնքոսկրերի կոտրվածքներ են հայտնաբերվել:
Սերգո Մարտիրոսյանի խոսքով՝ չարագործները, իմանալով, որ իրենց ընտանիքն ունևոր է, այդ կերպ փորձել են գումար շորթել իր տղայից:
Նշվում է, որ 18-ամյա Արթուրը, ով զբաղվում է ըմբշամարտով, սամբոյով և ձյուդոյով՝ սպորտի վարպետ է, Ուկրաինայի 6-ակի չեմպիոն, Ուկրաինայի առաջնության կրկնակի չեմպիոն, Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն: Ապրիլին նա մասնակցել էր Կիպրոսում պատանիների Եվրոպայի առաջնությանը: Պատրաստվում էր մասնակցել Աշխարհի առաջնությանը:
Նմանատիպ նյութեր
1825 դիտում
14:11 25-08-2024
Մոսկվայում տղամարդը 16-րդ հարկի պատուհանից դուրս է նետել կնոջն ու երեխային
34938 դիտում
10:12 10-11-2014
Արտակարգ դեպք «Նաիրի» բժշկական կենտրոնում. տղամարդը կնոջ ներկայությամբ իրեն ցած է նետել 3-րդ հարկի պատուհանից
Այս բաժնից
862 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
703 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
760 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են