24165 դիտում
19:09 17-10-2020
Ռազմաճակատում․ «Հետք»-ն անդրադարձել է Մռավ լեռան վրա իրենց ծառայությունը կատարող զինվորներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://hetq.am/hy/article/123216?fbclid=IwAR2IAXGN9RYik630vVXKYZV9emUQ4zImRP1sYWks0vI2EGipYuoYy-cRNGw]«Հետքը» [/url]անդրադարձել է Մռավ լեռան վրա իրենց ծառայությունը կատարող զինծառայողներին։
«Տերեւաթափը սկսվել է արդեն: Մեքենան մտնում է անտառ, ու աշնանային գույների միջով դանդաղ բարձրանում ենք դեպի Մռավ լեռը: Վարորդը՝ Խոսրով Մուսայելյանը, պայմանագրային զինծառայող է: Որդին՝ 19-ամյա Վալերին, զոհվել է սեպտեմբերի 28-ին հարավում մղված մարտերում: Որդու զոհվելու մասին ընթացքում ասում է բեռնախցիկում նստած զինվորականը: Խոսրովի դեմքի բոլոր հատվածներում վիշտ կա: Ու ոչ մի բառ չես կարողանում արտաբերել լուրն իմանալուց հետո: Փորձում եմ ջարդել բեռնատարի ձայնին զուգահեռ լռությունը:
-Քա՞նի անգամ ես բարձրանում օրվա ընթացքում,- հարցնում եմ Խոսրովին:
-Քանի անգամ պետք է լինում, բարձրանում եմ:
Հետո մեքենայի մասին եմ հարցեր տալիս, նա սկսում է մեքենայի հնարավորությունների մասին պատմել: Ու մեկ էլ խոսքի մեջ գլուխը տարուբերելով՝ ասում է. «Քանի ընտանիքի մեջք կոտրվեց, գիտե՞ս»: Ու սկսում է անուններ տալ:
Մինչեւ Մռավ բարձրանալն անտառում զինվորները սուրճ առաջարկեցին: Պատերազմը սկսելու օրվանից սա առաջին անգամն է: Իսկ դա նշանակում է, որ համեմատաբար հանգիստ է վիճակը: Զորքն ինժեներական աշխատանքներ է իրականացնում: Լեռան վրայի դիրքեր միայն զինվորական մեքենայով կարող ենք գնալ: Ամեն դիրքում զինվորները մեզ էին հարցեր տալիս. ի՞նչ կա սահմանի մյուս հատվածներում, Երեւանում, ի՞նչ են խոսում Ղարաբաղի հարցի մասին դրսում... Բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները չունեինք: Հետո զրույցը սկսում է ծավալվել տարբեր ուղղություններով:
Մռավ հասնելուն պես դիրքի տղաները միանգամից հավաքվում ու սկսում են բեռնաթափել մեքենան: Այստեղ պայմանագրային զինծառայողներին միացել են նաեւ ժամկետայիններն ու կամավորականները:
Մանրամասները՝ տեսանյութում