106915 դիտում
17:17 22-10-2020
Ողբերգական դեպք Շիրակի մարզում. Գյումրիի հիվանդանոց է տեղափոխվել 7-ամյա տղայի դի
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել երեխայի դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումատակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լևոն Մինասյանի գլխավորությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը 7-ամյա Աշոտ Ս.-ն էր, ով վրաերթի է ենթարկվել Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասում:
Այս պահին ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ճանապարհային ոստիկանության ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու և վրաերթ կատարած ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: