6051 դիտում
23:31 31-10-2020
Ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են «Նիվան» ու Opel-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 13:20-ի սահմաններում, Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհի սկզբնամասում բախվել են Հրազդան քաղաքի բնակիչներ, 34-ամյա Արմեն Գ.-ի վարած Opel մակնիշի և 36-ամյա Վահան Խ.-ի վարած ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները բուժօգնություն ստանալու նպատակով դիմել են «Հրազդան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+