ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Գորիսի բաժանմունքի ծառայողները հայտնաբերել են պահեստազորային զինծառայողին, ում ավտոմեքենայում եղել է բանակի համար նախատեսված սննդամթերք․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Գորիսի բաժանմունքում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս սույն թվականի նոյեմբերի 30-ին ժամը 21:00-ի սահմաններում Գորիս քաղաքի «Շորի Ձոր» կոչվող անցակետում, Գորիսի ՌՈ բաժանմունքի աշխատակիցների կողմից կանգնեցվել է պահեստազորային զինծառայող Ռ.Վ.-ի կողմից վարած «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենան:
Ավտոմեքենայի վարորդի հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում, վերջինս իր մեքենայի բեռնախցիկից ՌՈ աշխատակիցներին ներկայացրեց ՊՆ կարիքների համար նախատեսված մեծ քանակությամբ սննդամթերք և այլ պարագաներ:
Ռ.Վ.-ն նշված ավտոմեքենայով տեղափոխվել է Գորիսի ՌՈ բաժանմունք:
Փաստի առթիվ Սիսիանի ՌՈ բաժնի Գորիսի ՌՈ բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:
[color=#EF2929]Ծանուցում[/color]. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: