1394 դիտում
10:43 03-08-2021
Որքա՞ն մտածող մարդ կա Հայաստանում․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ ««Ես Փաշինյանին շատ եմ սիրում ու հարգում»,- երեկ ինձ խոստովանեց մի ծանոթ: «Շատ էլ լավ եք անում, – պատասխանեցի,- իսկ ինչո՞ւ եք այդքան սիրում ու հարգում»: Զրուցակիցս մեկ րոպե մտածեց ու հետո ասաց. «Որովհետեւ մնացածներին տանել չեմ կարողանում»:
Ես, իհարկե, հնարավորություն չունեմ սոցիոլոգիական հարցում անցկացնելու եւ հստակ թվեր նշելու, թե մեր բնակիչների ո՞ր մասն է այդպես մտածում, բայց բազմաթիվ շփումներից եւ որոշ անուղղակի նշաններից հակված եմ ենթադրելու, որ դա Փաշինյանի ընտրազանգվածի (եւ, հետեւաբար, ընտրություններին մասնակցած քաղաքացիների մեծ մասի) կողմնորոշման հիմնական շարժիչ ուժն է:
Նման անուղղակի նշան է նաեւ այն, թե ինչպես են ֆեյսբուքում արձանագրում այն հետապնդումներին, որոնք իշխանությունը ձեռնարկել է սյունեցի քաղաքապետերի եւ գյուղապետերի, այդ թվում՝ ընտրված պատգամավորների դեմ. «նրանք թալանչիներ են», «նրանք հանցագործներ են», «նրանք իրենց իշխանության ժամանակ մարդ էին ծեծում ու մարդ էին սպանում»:
Այդպիսով, ընդդիմադիր պատգամավորների բողոքը, որը մենք տեսանք 8-րդ գումարման ԱԺ-ի աշխատանքային առաջին օրը, անկախ նրանից՝ իրավական առումով ճի՞շտ է, թե՞ սխալ, քաղաքական տեսանկյունից որեւէ հետեւանք չի ունենա. ընտրողների մեծամասնությունը մանդատ է տվել հենց այդ հետապնդումների, հենց այդ «ժողովրդական վրեժխնդրության» համար: Իրավական նրբություններն այդ ընտրազանգվածին չեն հուզում:
Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ես շփվում եմ նաեւ փոքրամասնության ընտրազանգվածի հետ, եւ նրանց ասածն էլ մոտավորապես նույնն է՝ նրանք սիրում-հարգում են Քոչարյանին առավելապես այն պատճառով, որ տանել չեն կարողանում Փաշինյանին: Այսինքն՝ մենք այստեղ գործ ունենք հայելանման պատկերի հետ. եթե Քոչարյանի ընտրողները լինեին մեծամասնություն, ապա նրանք նույն խանդավառությամբ կողջունեին ՔՊ-ականներին հետապնդելը: (Ինձ թույլ կտամ ենթադրելու, որ այդ հետապնդումները կլինեին ավելի դաժան):
Եզրահանգումը բավականին պարզունակ է. խորհրդարան անցած ուժերը աշխատում են, խոսում են, քարոզում են իրենց ընտրազանգվածների համար, որոնք ունեն մոտավորապես նույն կողմնորոշիչները, նույն իրավագիտակցությունը եւ մտավոր նույն մակարդակը: (Բա էլ ո՞ւմ համար նրանք պետք է աշխատեին):
Մտածող մարդիկ՝ նրանք, ովքեր տեսնում են երանգներ ու աշխարհը «սեւ-սպիտակի» չեն բաժանում, նրանք, ովքեր չափավոր են, դեմ են ծայրահեղություններին, այդ քաղաքական ուժերի թիրախում չեն:
Ճակատագրական հարցն, իհարկե, հետեւյալն է՝ որքա՞ն մտածող մարդ կա Հայաստանում: Դա դարձյալ սոցիոլոգիական հետազոտության խնդիր է: Բայց նորից զուտ լրագրողական մակարդակով կարող եմ փաստել՝ մտածող մարդիկ քիչ չեն: Պարզապես նրանցից շատերը տարբեր պատճառներով լռում են, ընտրությունների էլ չեն գնում: Կարծում եմ, սխալ են վարվում»:
Ամբողջությամբ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2437 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
913 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1231 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»