1358 դիտում
09:38 17-08-2021
Հոգեբուժական կազմակերպությունների խնդիրները կլուծվե՞ն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարարությունը վերջապես սկսել է զբաղվել հոգեբուժական կազմակերպություններում տարիներով արմատացած խնդիրներով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարությունը մտադիր է սահմանել հոգեբուժական կազմակերպությունում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի կեցությանն անհրաժեշտ պայմանները: Հիշեցնենք՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մշտապես բարձրաձայնում է, որ հոգեբուժարաններում առկա է կենցաղային, այդ թվում՝ սանիտարահիգիենիկ պայմանների, բարելավման եւ վերանորոգման անհրաժեշտություն, կան ոչ պատշաճ քանակի եւ միատեսակ սննդի տրամադրման խնդիրներ:
Ընդ որում, այս խնդիրների մասին արդեն մի քանի տարի է, ինչ բարձրաձայնվում է, սակայն ԱՆ-Ն միայն նոր է սկսել խնդրին արձագանքել. որոշման նախագիծը նոր է շրջանառության մեջ դրվել: Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հոգեբուժական կազմակերպությունը հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին պետք է ապահովի սանիտարահիգիենիկ նորմերին եւ կանոններին համապատասխանող, բարեկարգ, կահավորված սանհանգույցով եւ լոգասենյակով, եղանակային պայմանների համար անհրաժեշտ ջեռուցմամբ, օդափոխությամբ, խոնավությամբ, բնական եւ արհեստական լուսավորությամբ կեցության պայմաններով: Բացի այս, հիվանդասենյակները պետք է լինեն առանձնացված տղամարդկանց, կանանց եւ երեխաների համար:
Ընդ որում, երեխաները պետք է բժշկական օգնությունը եւ սպասարկումը ստանան առանձնացված բաժանմունքում: Ի դեպ, ըստ որոշման նախագծի՝ հոգեբուժական առողջության խնդիր ունեցող անձին պետք է հասանելի լինի խմելու, հոսող տաք եւ սառը ջուր: Անգամ պետք է շաբաթական առնվազն մեկ անգամ տրամադրվեն մաքուր հագուստ եւ անկողնային պարագաներ, իսկ տրվող սնունդը պետք է ունենա բավարար սննդարարություն, համ, հոտ, տեսք: Արդյոք այս որոշման նախագիծը իրականություն կդառնա, թե այն կմնա սեւով սպիտակի վրա գրված, ցույց կտա ժամանակը»։
Մանրամասն՝ այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
3410 դիտում
23:34 02-07-2018
Հոգեբուժական օգնության խնդիրները` քննարկման առանցքում
5586 դիտում
09:55 20-07-2016
Անչափահասի սպանության մեջ մեղադրվող Արսեն Խոջոյանը տեղափոխվել է «Նորք» հոգեբուժական կենտրոն. «Ժողովուրդ»
Այս բաժնից
2437 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
913 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1231 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»