1474 դիտում
10:13 22-12-2021
Ցեմենտի ներմուծման արգելքը հետաձգվում է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ցեմենտի ներմուծման արգելքը կերկարաձգվի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ցեմենտի ներմուծման արգելքը երրորդ երկրներից երկարաձգվում է 6 ամսով, որն իրականացվում է լիցենզիաների հիման վրա: Ի դեպ, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն այս մասին որոշման նախագիծն արդեն շրջանառության մեջ է դրել:
Ըստ նախարարության՝ արգելքի արդյունքում տեղական ցեմենտ արտադրողների համար բարենպաստ պայմաններ է ստեղծվել ներքին շուկայում երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի հետ մրցակցելու համար։ Մասնավորապես, այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ-ում արտադրվել է 701 հազար 800 տոննա ցեմենտ, իսկ աճի տեմպը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 15.1 տոկոս:
Տեղեկացնենք, որ այս տարվա հունվարի 27-ին տեղական ցեմենտ արտադրողների մոտ դժգոհությունները մեղմացնելու նպատակով Կառավարությունը որոշում ընդունեց մինչեւ 2021թ. ապրիլի 8-ն արգելել ցեմենտի ներմուծումը Հայաստան իսկ ապրիլի 1-ին ընդունեց որոշում՝ ներմուծվող ցեմենտի եւ ցեմենտի հումքի՝ կլինկերի համար սահմանված տուրքերը բարձրացնելու վերաբերյալ: Հիմա, փաստորեն, Էկոնոմիկայի նախարարությունը առաջարկում է կառավարությանը եւս վեց ամսով արգելել ցեմենտի ներմուծումը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2072 դիտում
10:05 06-11-2014
Դադարեցվել է Հրազդանի ցեմենտի գործարանի աշխատանքը, իսկ աշխատավարձերի կեսը կտան ցեմենտի տեսքով. Ժողովուրդ
4516 դիտում
09:39 13-09-2019
Իրանական ցեմենտի մեծ քանակությամբ ներկրումը լուրջ վնաս է հասցրել «Հրազդան» ցեմենտի գործարանին. «Ժողովուրդ»
2763 դիտում
13:09 13-02-2020
Ի՞նչ տվեց տուրքը. Իրանից ցեմենտի ներմուծման ծավալները նվազել են, եռակի աճել են կլինկերի ծավալները
Այս բաժնից
1327 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
838 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»