35144 դիտում
22:02 12-11-2022
Պեմզաշենն՝ ահ ու սարսափի մեջ․ հուղարկավորեցին դաժանաբար սպանված մորն ու զավակներին․ aravot.am (Ֆոտոշարք)
Aravot.am-ը գրում է. «Այսօր հուղարկավորեցին Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն բնակավայրի տներից մեկում դաժանաբար սպանված 31-ամյա Զարինե Մ.-ին և նրա երկու անչափահաս երեխաներին` 12-ամյա դստերն և 8-ամյա որդուն։ Նրանց հրաժեշտ տվեցին համայնքապետարանի վարչական շենքի հարևանությամբ գտնվող մի կառույցից՝ հոգևոր կարգով։
Դեպքից չորս օր անց սահմռկեցուցիչ այս սպանությունը դեռևս բացահայտված չէ, պեմզաշենցիները շոկի մեջ են, թե ո՞վ կարող էր գնալ նման սադիզմի։
Ողջ գյուղը մասնակցում էր հուղարկավորությանը, պեմզաշենցիները մեզ հետ զրույցում ասացին, որ իրենք ահ ու սարսափի մեջ են․ բոլորի դռները կողպած են, երեխաներին հատուկ հսկողությամբ են տանում դպրոց ու բերում, կյանքը կարծես կանգ է առել, ցերեկվա ժամերին փողոցներում գրեթե մարդ չկա։
Նրանց համար հանելուկ է այս սպանությունը։ Տունը, որտեղ տեղի է ունեցել ոճիրը, գտնվում է կենտրոնական փողոցում՝ բանուկ մի տեղ, որի դիմաց դպրոցն է, քիչ հեռավորության վրա համայնքապետարանի, Հայփոստի շենքերն են, կա դեղատուն, խանութներ։
Պեմզաշենցիների ասելով՝ դպրոցում կա տեսախցիկ, սակայն այն չի աշխատում, իրավապահները տարել են տան հարևանությամբ գտնվող երկու խանութների տեսախցիկները։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր
12007 դիտում
21:11 10-08-2023
Գյումրու «Ձկի ձոր» տանող ռեստորանի ճանապարհին սպանված երիտասարդի քրոջ ամուսինը ևս դաժանաբար սպանվել էր․ aravot.am
5611 դիտում
16:24 13-01-2015
Մոմավառություն՝ ի հիշատակ Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի
Այս բաժնից
538 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
745 դիտում
09:29 12-01-2025
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի