211652_close_icon
views-count103334 դիտում article-date 17:40 06-01-2023

Սպանություն Երևանում. Զեյթունում հայտնի «Degusto» արագ սննդի կետի մոտից 4 հոգու տեղափոխել են հիվանդանոց, մեկին պարեկները իրենց ավտոմեքենայով են տեղափոխել, վիրավորներից մեկը մահացել է, ժամանել է Երևանի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները ծառայություն կատարելիս են լինում Ռուբինյանց-Պարույր Սևակ փողոցների խաչմերուկում, երբ նկատում են, որ Պարույր Սևակի փողոցում գործող «Degusto» արագ սննդի կետի դիմաց 3 քաղաքացի ուշագնաց ընկած են։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները վիրավորներից մեկին իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխում են «Իզմիրլյան» ԲԿ, իսկ երկուսի համար էլ ահազանգում են 1-03 շտապօգնություն, և ժամանած բժիշկների հերթապահ խումբը այդ երկու վիրավորներին էլ է տեղափոխում «Իզմիրլյան» ԲԿ։

Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։ 

Այս պահին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատարի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ սահմանազատել են տարածքը։

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանն ու 4-րդ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանը դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր, սպիտակ շապիկ, որոնք նրանց հանձնարարականով պարեկները վերցրեցին իրենց հսկողության տակ։ 

«Degusto»-ի դիմաց հայտնաբերվել են արնանման հետքեր, ինչպես նաև հետքերը տանում են դեպի Պարույր Սևակի փողոց, որը պարեկները նույնպես այս պահին վերցրել են իրենց հսկողության տակ։ 

Քիչ առաջ դեպքի վայր ժամանեցին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր  վարչության պետ Վարդան Վարդանյանն ու առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանը։ 

Ժամանել են նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Զորիկ Ավդիշոևի գլխավորությամբ։ 

Մինչ դեպքի վայրում տարածքը սահմանազատել և ծառայություն էին կատարում պարեկները, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից մեկը մահացել է, իսկ մյուս երկուսի համար բժիշկները պայքարում են։

Այս պահին ոստիկաններն ու պարեկները սպասում են, մինչ կժամանի Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի խումբը։

Դեպքի փաստով սպանություն հատկանիշներով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի և վիրավորների ինքնությունը։

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել են Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալ Արծրուն Առաքելյանն ու ավագ դատախազներ Արմեն Երիցյանն ու Դավիթ Բաղդասարյանը։

Քիչ առաջ Երևանի գնդի պարեկները օպերատիվ տեղեկություն ստացան, որ նշված միջադեպի հետ կապված՝ ևս 1 հոգի տեղափոխվել է 8-րդ հիվանդանոց։ Նրա ինքնությունը նույնպես պարզվում է։

Այս պահին դեպքի վայրում էլ զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Վազգեն Մամիկոնյանի, բաժնի պետի տեղակալ Հուսիկ Կարապետյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ռուբեն Մարտիկյանի գլխավորությամբ։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 284+
284+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր