Ռուս ընդդիմադիր գործիչ Կարա Մուրզան դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
Ռուսաստանում ընդդիմության ակտիվիստ, նախկին լրագրող և քաղաքական գործիչ Վլադիմիր Կարա Մուրզան դատապարտվել է 25 տարվա ազատազրկման պետական դավաճանության և այլ մեղադրանքների համար, որոնք կապված են Ուկրաինայում պատերազմը քննադատելու հետ։ Այս մասին գրել է BBC-ն։
Նա հերքել է մեղադրանքները։
Անցյալ շաբաթ Մոսկվայի դատարանում նա հայտարարել էր. «Ես ստորագրում եմ իմ ասած յուրաքանչյուր բառի տակ... Ես ոչ միայն չեմ զղջում այս ամենի համար, այլև հպարտանում եմ դրանով»,- հավելել էր նա։
Կարա Մուրզայի դատավարությունը սկսվել է մարտին և անցկացվել դռնփակ՝ քրեական գործի գաղտնի նյութերի պատճառով։