211652_close_icon
views-count955 դիտում article-date 18:34 28-07-2024

Ֆրանսիայում 15-ամյա դեռահաս է ձերբակալվել Իսրայելի նախագահի հասցեին առցանց սպառնալիքներ հրապարակելու համար

 Ֆրանսիայում 15-ամյա դեռահաս է ձերբակալվել՝ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հասցեին առցանց սպառնալիքների պատճառով, հայտնում է Le Parisien-ը։

Պարբերականի տվյալներով, դեռահասը ծնողների հետ ապրում է Փարիզի Իվրի-սյուր-Սեն արվարձանում։

Նշվում է, որ նա խոստովանել է, որ սպառնացել է Օլիմպիական խաղերի բացմանը Փարիզում գտնվող Հերցոգին։

Ֆրանսիական թերթը հաղորդում է, որ իշխանություններին զգուշացրել են վտանգի մասին ֆրանսիական կառավարության Pharos կայքի միջոցով, որտեղ օգտատերերը կարող են հաղորդումներ անել անօրինական առցանց բովանդակության մասին:

Պարբերականի տվյալներով, սպառնալիքը հետաքննել է շրջանային ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումը։

Նմանատիպ նյութեր