211652_close_icon
views-count931 դիտում article-date 19:59 15-08-2024

Հստակեցվել են ԱՄՆ փոխնախագահի թեկնածուների բանավեճի ժամկետները

ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում առաջադրված հանրապետական Ջեյմս Դևիդ Վենսն ու նրա դեմոկրատ մրցակից Թիմ Ուոլսը ուղիղ եթերում կբանավիճեն սեպտեմբերի 18-ին և հոկտեմբերի 1-ին։ Այս մասին այսօր X-ի իր օգտահաշվում գրել է Վենսը՝ նշելով, որ սեպտեմբերի 18-ի բանավեճը կհեռարձակվի CNN-ի, իսկ հոկտեմբերի մեկինը՝ CBS-ի եթերում։ Փոխանցում է Azatutyun-ը։

«Ամերիկացի ժողովուրդը հնարավորինս շատ բանավեճեր դիտելու իրավունք ունի», - գրել է հանրապետական գործիչը։

Նմանատիպ նյութեր