211652_close_icon
views-count1327 դիտում article-date 22:37 17-08-2024

X սոցիալական ցանցը հայտարարել է, որ անհապաղ դադարեցնում է իր գործունեությունը Բրազիլիայում

X սոցիալական ցանցը շաբաթ օրը հայտարարել է, որ դադարեցնում է իր գործունեությունը Բրազիլիայում՝ բրազիլացի դատավոր Ալեքսանդր դե Մորաեսի «գրաքննության կարգադրությունների» անհապաղ ուժի մեջ մտնելու առնչությամբ։

Ըստ Reuters-ի՝ X-ը պնդում է, որ Մորաեսը գաղտնի սպառնացել է ձերբակալել Բրազիլիայում X-ի օրինական ներկայացուցիչներից մեկին, եթե ընկերությունը իր հարթակից որոշակի բովանդակություն հեռացնելու օրինական հրամանները չկատարի:

Միաժամանակ ընկերությունը հայտարարել է, որ X ծառայությունը Բրազիլիայի բնակիչների համար առաջվա պես հասանելի կլինի:

Նմանատիպ նյութեր