211652_close_icon
views-count583 դիտում article-date 11:39 03-09-2024

Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով Մոնղոլիայում է

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով գտնվում է Ուլան Բատորում։

Քաղաքի կենտրոնական հրապարակում նրան դիմավորել է երկրի նախագահ Ուխնաագին Խուրելսուխը։

Սպասվում է, որ Պուտինը Մոնղոլիայում բանակցություններ կվարի երկրի նախագահի հետ և կստորագրի մի շարք փաստաթղթեր։

Այսօր ՌԴ նախագահը կմասնակցի ԽՍՀՄ-ի և Մոնղոլիայի զինված ուժերի՝ Խալխին Գոլ գետում ճապոնական զորքերի դեմ համատեղ հաղթանակի 85-ամյակին նվիրված միջոցառումներին։

 

 

Նմանատիպ նյութեր