211652_close_icon
views-count703 դիտում article-date 09:24 04-09-2024

Վրաստանի ընդդիմության մեծ մասը բոյկոտել է խորհրդարանի նիստը

Խորհրդարանական ընդդիմության մեծամասնությունը հայտարարել է լիագումար նիստերը բոյկոտելու մասին։ Այսօր մեկնարկել է աշնանային նստաշրջանը, և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին խորհրդարանականներին հայտնել է, որ մի քանի նամակ են ստացել բոյկոտի մասին, գրում է aliq.ge-ն։

Նիստին չեն մասնակցել «Միացյալ ազգային շարժում», «Հանուն ազգային և ժողովրդավարական պետության»,  «Եվրոօպտիմիստներ», «Ազատություն», «Լելո», «Քաղաքացիներ» և «Բարեփոխումներ» կուսակցությունները։

«Ամենայն հավանականությամբ, գործընկերներն ինչ-որ համաժողովի են օտարերկրացիների հետ և գերադասել են այնտեղ ներկա գտնվել, քան լինել այստեղ և ծառայել վրաց ժողովրդին»,- ասել է Պապուաշվիլին:

Նմանատիպ նյութեր