Թուրքիայում կալանավորել են ԱՄՆ գլխավոր հյուպատոսության աշխատակցի
Թուրքական դատարանի որոշմամբ ձերբակալվել է Ստամբուլում ամերիկյան գլխավոր հյուպատոսության աշխատակից Մեթին Թոփուզը։ Այդ մասին հաղորդում է Anadolu գործակալությունը։
Նշվում է, որ Թոփուզին կասկածում են Թուրքիայի պետական հեղաշրջման մեջ մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած FETO կազմակերպության հետ համագործակցելու մեջ։
Բացի այդ, նրան մեղադրում են երկրի նախկին դատախազ Զաքերիա Օզոմի և ոստիկանության նախկին սպաների հետ կապեր ունենալու մեջ, ովքեր զբաղվում էին 2013 թվականի դեկտեմբերին աղմկահարույց կոռուպցիոն գործի հետաքննությամբ։