2904 դիտում
08:52 15-03-2014
ՀՀ պաշտպանության նախարարն անդրադառձել է ռազմական ոստիկանապետի քրեական անցյալի մասին. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանապետ Սամվել Ղուկասյանի քրեական անցյալին, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Գիտեք ինչ, շատ-շատերն են անդրադառնում անցյալերին։ Մեր զինված ուժերի, մեր պետության զարգացման փուլում յուրաքանչյուրն ունեցել է իր դերակատարությունը՝ թե ինչպես ենք մենք փորձում բարեփոխվել, ինչպես ենք մենք փորձում ժամանակաշրջանին վայել գործունեություն ծավալել։
Անցյալում ես ուսումնասիրել եմ, նման բան չկա, և պետք է նշեմ, որ ռազմական ոստիկանապետն այսօր լուրջ աշխատանք է տանում զորակոչի արդար իրականացման համար»։
Հիշեցնենք, «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանապետ Սամվել Ղուկասյանը տարիներ առաջ բանտարկվել է սպանություն պատվիրելու համար։»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
47430 դիտում
19:37 05-12-2019
ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամաններով ոստիկանապետի փոփոխություն է տեղի ունեցել
Այս բաժնից
1459 դիտում
11:28 07-01-2025
Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ
874 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին