Քերրին Ռուսաստանին մեղադրում է կիբերհանցագործության մեջ
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին կարծիք է հայտնել, թե Ռուսաստանը եւ Չինաստանը կարող են մուտք ունենալ իր էլեկտրոնային փոստարկղ:
«Ցավոք, այդ երկրները մշտապես կիբերհարձակումներ են իրականացնում, որոնք վնաս են հասցնում ամերիկյան կառավարությանը»,-ասել է Քերրին՝ հավելելով, որ իր փոստարկղին մուտք ունենալու հարցում ավելի շահագրգռված է ՌԴ-ն:
Ավելի վաղ որոշ ամերիկյան լրատվամիջոցներ գրեցին, որ ըստ Պենտագոնում ունեցած իրենց աղբյուրների՝ ռուս հաքերները մուտք ունեն Սպիտակ տան անվտանգության համակարգի էլ. փոստ: