Խարկովում հարձակվել են տղամարդու վրա՝ CCCP գրությամբ շապիկ կրելու համար
Խարկովում մի քանի երիտասարդեր հարձակվել են տղամարդու վրա, որը կրել է CCCP գրությամբ շապիկ: Դեպքը տեղի է ունեցել ոստիկանների աչքի առաջ, որոնց անգամ չի հաջողվել կանգնեցնել խուլիգաններին:
Հայտնի է, որ երիտասարդները մոտեցել են տղամարդուն եւ ասել, որ չկրի CCCP-ով շապիկը, քանի որ Ուկրաինայի օրենսդրության համաձայն՝ ԽՍՀՄ խորհրդանշաններն արգելված են: Տղամարդը հրաժարվել է կատարել նրանց պահանջը: Արդյունքում, շապիկը պատառոտվել է: