Բելառուսը հերքում է «Գազպրոմ»-ին ունեցած պարտքի մասին լուրերը
Բելառուսի էներգետիկայի նախարար Վլադիմիր Պոտուպչիկը հայտարարելէ, որ երկիրը ռուսական «Գազպրոմ» ընկերության կողմից մատակարարված բնական գազի դիմաց ոչ մի պարտք չունի, հաղորդում է Tass գործակալությունը:
«Մենք վճարումներն անում ենք՝ համաձայն միջկառավարական համաձայնագրի, որը ստորագրվել է երկու երկրների միջև»,-ասել է նա:
Ինչպես հայտնի էր դարձել, «Գազպրոմ»-ի բելաուսական դուստր ձեռնարկությունը՝ «Газпром трансгаз Беларусь»-ը, մայիսի սկզբին Բելառուսի արբիտրաժային դատարան հայց էր ներկայացրել՝ հայտարարելով, որ տեղական պետական ձեռնարկությունները մատակարարված գազի դիմաց վճարումներ չեն կատարում և գոյացել է հսկայական պարտք: