52195 դիտում
21:57 22-09-2016
Առեղծվածային դեպք Երևանում. «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել դանակահարված 24-ամյա երիտասարդ
Քիչ առաջ Արմենիա բժշկական կենտրոն դանակահարված վիճակում երիտասարդ տղա է տեղափոխվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին հիվանդանոց է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ Մաշտոցի ոստիկանության բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լևոն Լևոնյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված երիտասարդը Դավթաշեն 2-րդ թաղամասի 126 շենքի բնակիչ, 24-ամյա Սերգեյ Ղազարյանն է:
Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նա հիվանդանոց է տեղափոխվել է ձախ ազդրի կտրած-ծակած վերք, և աջ ձեռքի 5-րդ մատի կտրած վերք ախտորոշմամբ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
42304 դիտում
20:29 14-04-2024
Առեղծվածային դեպք՝ Երևանում. «կենսաբանական մահ» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 5-ամյա երեխա