4574 դիտում
15:33 18-05-2018
Միգրացիայի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
Միգրացիայի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Վիլյամ Լեյսի Սվինգը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից: Շնորհավորական ուղերձում ասվում է.
«Ձե՛րդ Գերազանցություն,
Ինձ համար հաճելի է և պատիվ Միգրացիայի միջազգային կազմակերպության և անձամբ իմ անունից Ձեզ հղելու անկեղծ շնորհավորանքներ Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ:
Միգրացիայի միջազգային կազմակերպությունը շահագրգռված է շարունակելու խորացնել Հայաստանի հետ իր գերազանց համագործակցությունը և Միգրացիոն պետական ծառայության ղեկավարության հետ համատեղ ընդլայնելու Հանրապետությունում միգրացիայի կառավարման բարեփոխումները:
Միգրացիայի միջազգային կազմակերպությունը հանձնառու է աջակցելու Եվրոպական միության հետ ստորագրված Հայաստանի համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, նաև՝ Հայաստանի քաղաքացիների, ներառյալ՝ հայկական սփյուռքի ներկայացուցիչների համար դեպի ԵՄ վիզայի ազատականացման բանակցությունների մեկնարկին՝ միտված Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը և օժանդակության կարիք ունեցող միգրանտների սատարմանը: Միգրացիայի միջազգային կազմակերպությունը պատիվ է համարում շարունակելու առկա նշանակալի համագործակցությունը՝ միգրացիայի ոլորտում ձեռքբերված արդյունքները ուղղորդելով ձեր հիանալի երկրի կայուն զարգացմանը»:
Նմանատիպ նյութեր
6955 դիտում
16:06 12-05-2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը
1671 դիտում
20:32 29-06-2021
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
1385 դիտում
13:20 05-08-2021
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
Այս բաժնից
571 դիտում
22:08 24-10-2024
Տիգրան Մկրտչյանն ընդունել է ՀՀ ԳԱԱ գիտաշխատողներին
829 դիտում
22:00 24-10-2024
«Զանգեզուրի միջանցքի» մասով ՀՀ իշխանությունների բառապաշարը բավականին մեղմացել է․ Արմեն Ռուստամյան. aravot.am
847 դիտում
21:55 24-10-2024
Տիգրան Ավինյանը պարգևատրել է ՕԽ-ի հայ մեդալակիրներին