24699 դիտում
20:52 27-08-2018
Ճանապարհային ոստիկանությունում աշխատանքի անցնելու համար 76 քաղաքացի մասնակցեց քննությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ճանապարհային ոստիկանության պետը վերջին պարզաբանումներն է ներկայացում ճանապարհային ոստիկանությունում ծառայության անցնելու համար դիմած քաղաքացիներին: Րոպեներ անց նրանք կանցնեն քննական սենյակ:
Այս տարի դիմողներից 76 հոգու հնարավորություն է ընձեռվել մասնակցելու քննություններին և անցնելու աշխատանքի:
Օգոստոսի 27-ին տեղի ունեցավ քննության առաջին փուլը: Դիմորդները համակարգչի դիմաց պատասխանում են ճանապարհային երթևեկության մասին հարցերին: Թեստում ընդգրկված է 10 հարց, դիմորդն ունի 15 րոպե ժամանակ: Քննության ողջ ընթացքը տեսանկարահանվում է:
Առաջին 4 դիմորդներն ավարտեցին: Պատասխանները գոհացուցիչ են, բոլորը հավաքել են 10-ից 10: Սակայն սա դեռ չի նշանակում, որ նրանք ընդունվել են, քննության մյուս փուլը օրեր անց է լինելու. ամեն ինչ արվում է, որ ճանապարհային ոստիկանությունում ծառայության անցնեն բացառապես լավագույնները, և ինչպես նշեց ճանապարհային ոստիկանության պետը, այստեղ նրանց գլխավոր ծանոթն ու հովանավորը միայն գիտելիքն է:
Քննության հաջորդ փուլն իրենից ներկայացում է ընդհանուր գիտելիքների ստուգում: Դիմորդներից շատերն առաջին անգամ չեն հանձնում քննությունը:
Քննության մյուս փուլի և արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1510 դիտում
10:28 17-05-2023
Իմ կինը լինելուց առաջ` նա նախ ՀՀ քաղաքացի է․ Հովիկ Աղազարյանը՝ կնոջ՝ ԱԺ-ում աշխատանքի անցնելու մասին․ «Իրավունք»
1357 դիտում
17:52 16-10-2015
Աշխատանքի արդյունքների ամփոփում ճանապարհային ոստիկանությունում. տեսանյութ