Թուրքիան զենք է մատակարարել Սիրիայի և Ռուսաստանի հակառակորդներին. «Ռոյթերս»
Թուրքիան ավելացրել է զենքի մատակարարումները Իլդիբում գտնվող սիրիացի ապստամբներին: Դա արվել է, որպեսզի ապստամբները դիմակայեն այն գրոհներին, որոնք իրականացնում են սիրիական կառավարական զորքերը՝ Ռուսաստանի աջակցությամբ: Այս մասին հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը՝ հղում անելով ապստամբ խմբավորումներում իր աղբյուրներին:
Նման որոշում Անկարան կայացրել է այն բանից հետո, երբ չի կարողացել Ռուսաստանին համոզել դադարեցնել հակամարտության հետագա սրացումը, որպեսզի կանգնեցնի Սիրիայից փախչող փախստականների հոսքը: Բացի այդ, Թուրքիան ցանկանում է պահպանել իր ազդեցությունը Սիրիայի հյուսիս-արևմտյան հատվածում:
Այդ տարվա փետրվարին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան ամեն ինչ անում է, որպեսզի գրոհայինները չհարձակվեն Սիրիայի Հմեյմիմ ռուսական ռազմաբազայի վրա: