Հարավային Կորեայում ԱՄՆ բանակի զրահափոխադրիչը բախվել է արագագնացի, կան զոհեր
Հարավային Կորեայում ԱՄՆ բանակի զրահափոխադրիչը բախվել է արագագնացի․ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով չորս մարդ է զոհվել, հայտնում է հարավկորեական Yonhap գործակալությունը։
Ոստիկանության տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել երեկ երեկոյան Փհոչհոն քաղաքում։ Ամենագնացն անճանաչելիության աստիճան վնասվել է, իսկ զորավարժություններից ռազմաբազա վերադարձող զրահափոխադրիչի թրթուրները վնասվել են միակողմանի։
Ավտոմեքենայում գտնվող չորս մարդ միջադեպից հետո հիվանդանոց է տեղափոխվել, սակայն նրանց կյանքը փրկել չի հաջողվել: Բոլոր զոհերը Հարավային Կորեայի քաղաքացիներ են եղել։ Ամերիկացի մի զինծառայող թեթև վնասվածքներ է ստացել։
[img]https://st0.shamshyan.com/editor/0537614001598868561507419.jpg[/img]
Դեպքի պատճառները պարզվում են: