211652_close_icon
views-count326 դիտում article-date 12:37 04-07-2022

«Եթե ԵՄ դեսպանն ասելիք չունի, նշանակում է՝ կիսում է Ջահանգիրյանի բոլոր արարքները».Վարդևանյան. News.am

ԵՄ դեսպանը դիրքորոշում չի ցանկանում հայտնել Հայաստանում կատարված ապօրինությւոնների, ժողովրդավարության նահանջի և այլնի վերաբերյա: Այս մասին այսօր՝հուլիսի 4-ին, ԵՄ գրասենյակի դիմաց ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, հայտնում է News.am-ը։

«Մենք նախկին հանրահավաքներում ասել ենք, որ ժողովրդի ոտքի կանգնելու պարագայում էր, որ Գագիկ Ջահանգիրյանւը հրաժարական տվեց: ԵՄ դեպանը, դեսպանատունը դեռևս ոչ մի դիրքորոշում չի հայտնել այս լուսանկարի վերաբերյալ: Պատկերացնեք, թե ԵՄ դեպսանը տեղյակ չէր ձայնագրության մասին: Գագաիկ Ջահանհգիրյանը մեկուկես տարի դատական բոլոր ռեֆորմների կատարողն էր, բոլոր կալանքների հետևում կանգնած մարդն էր: ԵՄ դեսպանը ասելիք չունի: Եթե ոչ, ապա ինքը կիսում է Ջահանգիրյանը բոլոր արարքները: ԵՄ դեսպանը դիրքորոշում չի ցանկանում հայտնել Հայաստանում կատարված ապօրինությւոնների, ժողովրդավարության նահանջի և այլնի վերաբերյա: Եվրոպական արժեքը սա է, որ Ադրբեջանում կան հայ ռազմագերիներ, որոնց հանդեպ կատարվում է անմարդկայինը, բայց ԵՄ-ն ձևի համար որևէ սանկցիա չի կիրառում Ադրբեջանի հանդեպ: Մենք եկել ենք ասելու, որ ինչպես Ջահանգիրյանը հրաժարական տվեց, այդպես էլ մենք մեր առջև դրված նպատակներին հասնելու ենք»,- ասաց Վարդևանյանը:

Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժումը բողոքի ակցիա էր իրականացնում Բաղրամյան պողոտայի եւ Դեմիրճյան փողոցի խաչմերուկի մոտ:

Ավելի ուշ «Դիմադրություն» շարժման անդամները ԱԺ-ի մոտից երթով շարժվում են Հայաստանում Եվրոպական Միության գրասենյակ: 

Նմանատիպ նյութեր