211652_close_icon
views-count898 դիտում article-date 18:24 03-04-2015

Ոստիկանները հայտնաբերեցին հերթական գրպանահատներին

Ապրիլի 2-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Բաբաջանյան փողոցի 4/12 հասցեում գտնվող խանութի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Ավանի բաժանմունք բերման են ենթարկել 1974 թ. ծնված Հարություն Զ.-ին: Պարզվել է, որ նա ժամը 16.00-ին հիշյալ խանութի մոտ, թիվ 20 երթուղու միկրոավտոբուսի սրահում, 1997 թ. ծնված Ժաննա Ն.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: *** Ապրիլի 2-ին, ժամը 19.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Մոլդովական փողոցի թիվ 58 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 1953 թ. ծնված Սլավա Կ.-ին: Պարզվել է, որ նա նույն օրը թիվ 5 երթուղու ավտոբուսի սրահում 1985 թ. ծնված Տաթևիկ Կ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր