211652_close_icon
views-count995 դիտում article-date 16:09 18-05-2016

Ոստիկանները հայտնաբերեցին հերթական գրպանահատներին

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արմեն Ա.-ին, ում մոտ հայտնաբերվել է դրամապանակ` գումարով և բանկային քարտերով: Արմեն Ա.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ թիվ 28 երթուղու ավտոբուսի սրահում դրամապանակը գողացել է մի անծանոթ կնոջ պայուսակից: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է տուժողի անձը և ընդունվել է հաղորդում: Կատարվում է հետաքննություն: *** Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Նոր Նորքի բաժնի ծառայողները Երևանի Միկոյան և Գալշոյան փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1963 թ. ծնված Ռուբեն Բ.-ին: Պարզվել է, որ նա թիվ 8 երթուղու ավտոբուսի սրահում 1947 թ. ծնված Ռոզա Օ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար և բոնուսային քարտեր: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր